25.11.2024
Խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինծառայող չկա. Փաշինյան

Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով:


Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա:


Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»,- ասաց Փաշինյանը:


Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ներկայությունը:


«Պիտի պաշտոնապես արձանագրեմ, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»,- ասաց նա: