5.07.2025
Արցախի ՊՆ-ն հայտնեց երկու զոհի մասին
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԳՆ կոչ է անում միջազգային հանրությանը որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին

Արցախի արտաքին գործերին նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և այն որակում որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում խաղաղության ու կայունության խախտման, ինչպես նաև խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ։


Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը։


Արցախահայությունը հաստատակամ է և վճռական՝ իր հողում ազատ ու ինքնիշխան ապրելու և բոլոր դժվարությունները արժանապատիվ կերպով հաղթահարելու մեջ։


 

ՄԻՊ-ը դիմել է ՄԽ համանախագահ երկրների դեսպաններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով