25.11.2024
ԱԳՆ. Իրանը ողջունում է ցանկացած համաձայնություն, որը կարող է նպաստել Սիրիայում իրավիճակի կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Առաջիկա հինգ տարիներին ՀԷՑ-ը 210 մլն դոլարի ներդրումային ծրագիր կիրականացնի

Առաջիկա հինգ տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր «Տաշիր Գրուպը» նախատեսում է իրականացնել շուրջ 100 մլրդ դրամի կամ շուրջ 210 մլն դոլարի ռազմավարական զարգացման ներդրումային ծրագիր: Այս մասին այսօր հայտարարել է ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

Միջոցներն ուղղվելու են բաշխիչ ցանցի բարելավմանն ու ենթակառուցվածքների վերազինմանը, որոնց շուրջ 85 տոկոսը մաշված է: Ներդրումային ծրագրի շուրջ 42 տոկոսը՝ շուրջ 41,4 մլրդ դրամը, ուղղվելու է ցանցի վերակառուցմանն ու սարքերի փոխարինմանը, ինչը միտված է նվազեցնելու վթարների հաճախականությունը: Ու թեև առաջիկայում դինամիկ փոփոխությունները արդեն իսկ ետսանելի կլինեն, սակայն կատարյալ բաշխիչ համակարգ ունենալու, ըստ ընկերության տնօրենի, հարկավոր է շարունակական ներդրումների իրականացում:

Ամենակարևորը՝ ներդրումային ծրագիրը չի անդրադառնա էլեկտրաէներգիայի սակագների վրա, քանզի ընկերությունը սահմանել է այն բաշխել այն որ այն սկզբունքով, որպեսզի հնարավոր լինի խուսափելու ավելորդ ծանրաբեռնվածությունից: