25.11.2024
Վարչապետը հանձնարարեց վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագները
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Իրանը ողջունում է ցանկացած համաձայնություն, որը կարող է նպաստել Սիրիայում իրավիճակի կարգավորմանը

Իրանը ողջունում է ցանկացած համաձայնություն, որը կարող է նպաստել Սիրիայում իրավիճակի կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ջաբարի Անսարին:

Նա նշել է, որ համաձայնության կատարումը ընկնում է այն ստորագրած կողմերի վրա: Ըստ նրա, Թուրքիան իր սահմաններից դուրս իրականացվող ցանկացած գործողություն պետք է համաձայնեցնի միջազգային նորմերի հետ, տարածաշրջանի ժողովուրդներն իրենք պետք է որոշեն իրենց ապագան:

Անսարին նշել է, որ քրդերը կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանում և նրանց իրավունքների պաշտպանությունը Սիրիայի ապագա կառուցվածքի կարևոր պայմաններից մեկն է:

«Քրդերը մեր տարածաշրջանի անբաժան մասն են: Իրանում քրդերի հանդեպ վերաբերմունքը երկու մոտեցում է ենթադրում` նրանց քաղաքացիական իրավունքների իրացումը իրենց բնակության երկրների շրջանակում, և երկրների մասնատման կասեցումը: Քրդերի քաղաքացիական իրավունքների իրացումը պետք է իրականացվի Սիրիայում և Իրաքում: Եվ դա պետք է դառնա Սիրիայում կարգավորման հիմքերից մեկը»,- հավելել է Անսարին: