26.11.2024
Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին
prev Նախորդ նորություն

Արցախի հացահատիկի դաշտերում հրդեհի հետևանքով լուրջ վնասներ չկան. ԱՀ ԱԻՊԾ

Հրդեհավտանգ շրջանը մոտենում է ավարտին, հիմնական հացահատիկի դաշտերում հունձի աշխատանքները կատարվել են, բարեբախտաբար այս պահի դրությամբ հրդեհի հետևանքով արձանագրված լուրջ վնասներ չկան, բոլոր ահազանգերը հրշեջ-փրկարարների գրագետ գործողությունների շնորհիվ կանխվել են։


Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:


Ուժեղացված ծառայությանը զուգահեռ հրշեջ-փրկարարները մարզվում են, և կոփում մասնագիտական ու ֆիզիկական ունակությունները, փորձում օր-օրի առավել լավ արդյունքներ ապահովել և պատրաստ լինել օգնելու, փրկելու և ծառայելու մեր բնակիչներին։ Շրջանի հրշեջ-փրկարար մասի պետ Դավիթ Ջավադյանը դրական է գնահատում հրշեջ-հենակետերում իրականացվող շուրջօրյա ուժեղացված ծառայության ընթացքը, որի արդյունքում կարողացել են առաջադրվող խնդիրները իրականացնել բարձր մակարդակով և ապահովել անկորուստ բերքահավաք։


Հրդեհների հիմնական մասն էլ արձանագրվել է չոր խոտատարածքներում, որոնք գրագետ ու օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել են և չեն տարածվել բերքատու այգիներում ու ցանքատարածություններում։


Հրդեհավտանգ ժամանակաշրջանը դեռևս շարունակվում է, այս ընթացքում Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի 911 ահազանգման կենտրոնում հրդեհի վերաբերյալ ստացվել է 17 հաղորդում, որոնցից մեկը շինությունում, մնացած դեպքերը չոր խոտատարածքներում:


Չնայած հրշեջ-փրկարարների մշտապես զգոն են, ինչպես հրդեհավտանգ շրջանում, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում կարևոր է բնակչության կողմից հակահրդեհային նորմերի ու կանոնների պահպանումը և զգոնությունը, մեր իսկ պատասխանատվությամբ բացառենք հրդեհների առաջացումը և խուսափենք հետագա բարդություններից: