26.11.2024
Ախթալայի ԼՀԿ պոչանքների՝ Դեբեդը լցվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
prev Նախորդ նորություն

Բախվել են ավտոմեքենաներ․ կա արգելափակված քաղաքացի

Հուլիսի 29-ին, ժամը 01։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Զ․ Դ․) և «Mercedes» մակնիշի մարդատար (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1985 թ.) ավտոմեքենաները։


Փրկարարները մարդատար ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։


Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի մարդատար ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։