8.06.2025
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
prev Նախորդ նորություն

ՊԵԿ. «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացվել են ևս մի շարք պետմարմիններ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացվել են նաև ՀՀ պաշտպանության, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները և ՀՀ ոստիկանությունը։


Նշենք, որ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: Ծրագրին աստիճանաբար միանում են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն: Ներկա դրությամբ համակարգում արդեն իսկ ընդգրկված է 8 պետական մարմին:


«Թույլատվական փաստաթղթեր» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ և ռեսուրս։


Համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է:


 


 


 


 

Ռուբինյանը ներկայացրել է Ֆրանսիայի դեսպանին Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վիճակը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին