24.11.2024
Միրզոյանը և Չեխիայի Սենատի նախագահն անդրադարձել են ՀՀ-Եվրամիության կապերի ամրապնդմանը
prev Նախորդ նորություն

Պատրաստ ենք աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ խաղաղություն. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շփումներին և Վաշինգտոնի առաջարկին՝ աջակցելու տարածաշրջանի տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերականգնմանը: Լրագրողները հիշեցրել են Նեդ Փրայսին, որ Իլհամ Ալիևն ամեն օր վիրավորական հայտարարություններ է հնչեցնում Մինսկի խմբի հասցեին, և հարցրել՝ արդյոք դա չի՞ նշանակում, որ պետքարտուղարության և Ադրբեջանի ղեկավարության տեսակետները ՄԽ մասին հակասում են միմյանց:

"Կողմերին հաջողվել է որոշակի առաջընթաց գրանցել. մեր հայաստանցի և ադրբեջանցի գործընկերների հետ շարունակական քննարկումների և դիվանագիտական շփումների միջոցով, կարծում ենք, կամրապնդենք այդ ձեռքբերումը: Պետքարտուղարը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ: Գործընթացին ներգրավված են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ բոլոր կողմերից և բազմաթիվ մարդիկ, որոնք ջանքեր են գործադրում՝ շարունակելու այդ ուղին և առաջարկելու մեր օգնությունը:

Մեր հայտարարություններում նաև պարզ ասել ենք՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին և համախոհ գործընկերներին ցանկացած եղանակով, ցանկացած արդյունավետ ձևաչափով: Մենք Մինսկի խմբի համանախագահն ենք 1994 թվականից, բայց նաև ցույց ենք տվել, որ պատրաստ ենք այս երկրների հետ նաև երկկողմ շփումների՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն", - ասել է Նեդ Փրայսը։