21.04.2025
Երևանի մետրոպոլիտենն այս պահին չի գործում. մեքենավարները գործադուլ են սկսել
prev Նախորդ նորություն

Ռուբինյանն ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:


Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Աբդուլլա Շահիդի նախագահությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում:


ԱԺ փոխնախագահն արժեւորել է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված մեր երկրի ընթացիկ բարեփոխումների աջակցմանը, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ներդրման համար:


Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը` հատկապես հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում:


Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ուղղված այլ հարցեր:


 


 

Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար