Իշխանությունները պայմանավորվել են ԱԺ գնացող ընդդիմադիր անձանց հետ. քաղտեխնոլոգ
Իշխանությունները պայմանավորվել են (գնել են) ընդդիմադիր ֆրակցիաների ընտրական ցուցակներում հաջորդող անհրաժեշտ քանակությամբ անձանց հետ, որոնք կգնան ԱԺ և «կաշխատեն որպես կառուցողական ընդդիմություն»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«ՔՊ խմբակցությունը որոշել է ընդդիմադիր 2 խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ հրավիրել։
Շատ երկար պետք չէ մտածել, որպեսզի հասկանալ, որ իշխանությունների այս քայլը երեք շարունակություն է ենթադրում.
1. Շարքային շանտաժ է, որպեսզի ընդդիմադիրները վերադառնան ԱԺ
2. Իշխանությունները պայմանավորվել են (գնել են) ընդդիմադիր ֆրակցիաների ընտրական ցուցակներում հաջորդող անհրաժեշտ քանակությամբ անձանց հետ, որոնք կգնան ԱԺ և «կաշխատեն որպես կառուցողական ընդդիմություն»
3. Իշխանությունը գնում է դեպի նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների
Չորրորդ տարբերակ չկա։
Իսկ թե վերոնշյալ երեք տարբերակներից որն իրականություն կդառնա, կտեսնենք մոտ ապագայում»,- գրել է Կարեն Քոչարյանը։