28.05.2025
Հայաստանը շարունակում է պրոակտիվ դիվանագիտությունը. Էդմոն Մարուքյան
prev Նախորդ նորություն

Բարով վայելենք մեզ հասանելիքը` մինչև ուշքի չգանք. Դարբինյան

Բացասական սելեքցիան` երբ դիտավորյալ ընտրում ես քեզանից կախյալին, ցածրին, անգրագետին, թույլին, մեղավորին... ահավոր վնասաբեր երևույթ է. նման մարդկանց ձեռքը փող, պաշտոն, հնարավորություններ տալը տասնամյակներով ետ է գցում ազգին, պետությանը։


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:


"Նման ախտանիշով տառապել են, ցավոք, ՀՀ բոլոր իշխանությունները։ Հետևանքները ճաշակում ենք անդառնալիորեն, իսկ ոմանք` նաև ըմբոշխնում։

Բարով վայելենք մեզ հասանելիքը` մինչև ուշքի չգանք", - գրել է Դարբինյանը։


 

Այսօր առավել քան երբևէ պետք է կարողությունները ներդնենք հանուն Արցախի միջազգային ճանաչման
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
26.05.2025
Ֆրանսիան Հարավային Կովկասը դիտարկում է որպես Եվրոպայի և Արևելքի միջև հիմնական կամուրջ