28.11.2024
ԱԺ-ում քննարկում են ՆԳՆ ստեղծելու հարցը
prev Նախորդ նորություն

Պոլսո Հայոց պատրիարքը ողջունել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին:


«Թուրքիոյ Նախագահ Վսեմաշուք Էրտողան և Հայաստանի Վարչապետ Մեծայարգ Փաշինեանի միջև կատարուած հեռախօսային զրոյցը եղաւ խաղաղութեան վերաբերեալ մեր յոյսերը ծաղկեցնող տօնական նուէր մը մեր աշխարհին համար, որ վրդովուած է պատերազմի լուրերով: Աղօթող եմ որ թո՛ղ շահին դիւանագիտութեան խաղաղարար միջոցները, եւ ոչ թէ զէնքերը, պատերազմներն ու մահերը: Այս հեռախօսազրոյցը կը մաղթեմ որ պատճառ կը դառնայ որպէսզի բարեկամական նոր էջ մը բացուի հազարամեայ Հայ-Թուրք յարաբերութիւններու մէջ», - գրել է Մաշալյանը Twitter-ի իր միկրոբլոգում: