30.04.2025
ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարը, ԵՄ դեսպանները պատասխանել են Թագուհի Թովմասյանին
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ում քննարկել են Հայաստանի և Ռուանդայի հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուանդայի ԱԳ նախարար Վենսան Բիրուտայի հետ։

Հանդիպման սկզբում զրուցակիցները խոսել են Հայաստանի և Ռուանդայի միջև համակողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին՝ երկուստեք ընդգծելով փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ առկա ներուժը։

ԱԳ նախարարի տեղակալը մասնավորապես նշել է ցեղասպանությունների կանխարգելման և դրանց դատապարտման գործում Հայաստանի և Ռուանդայի՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համատեղ և հետևողական ջանքերի կարևորության մասին։

Կողմերն անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։


 

Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով