24.11.2024
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
prev Նախորդ նորություն

Տիգրան Ավինյանը մեկնաբանել է իր՝ Երևանի քաղաքապետի թեկնածու լինելու հարցը

Ինձ անհասկանալի պատճառներով մի շարք անձինք ու ԶԼՄ-ներ ինտենսիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Եվ այդ համատեքստում չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` առիթ-անառիթ գրեթե ամենօրյա ռեժիմով հորինվածքներ և մանիպուլյացիաներ հյուսելով ու տարածելով։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը:


«Քաղաքական ավելի ակտիվ շրջանում մտադիր եմ հանգամանալից կերպով անդրադառնալ որոշ հարցերի, որպեսզի մանիպուլյացիան անընդհատ կրկնելով՝ ճշմարտություն չդառնա, իսկ մինչ այդ, ուզում եմ հիշեցնել, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունները 2023թ. աշնանն են»,- գրել է Ավինյանը։


Նա նաև մի շարք լուսանկարներ է հրապարակել՝ այս թեմայի առնչությամբ ԶԼՄ-ների հրապարակումներից: