28.11.2026
Օհանյան. Ռուսական զենքի ձեռք բերման մասով պլանային բոլոր միջոցառումներն իրականացվում են
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սեյրան Օհանյանը հավանաբար կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ռուսական «Интерфакс» գործակալությունը, հղում կատարելով Հայաստանի կառավարությունում իր աղբյուրներին, հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հավանաբար, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

«Շուտով Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից. Նա կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար», - ասել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտնել էր կառավարության կազմում սպասվող փոփոխությունների մասին:

Մի քանի օր առաջ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կազմակրպության նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա Երևանում հոկտեմբերի 14-ին նախատեսված ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ: «Նոր գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի ներկայացուցիչը», - ասել էր նա:
Ալյանսն ակնկալում է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին
Հաջորդ նորություն next
 Իրակլի Կոբախիձեն հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը պահպանելու օգտին
26.11.2026
Իրակլի Կոբախիձեն հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը պահպանելու օգտին