24.11.2024
ՊԲ հարավային և արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր
prev Նախորդ նորություն

Օհանյան. Ռուսական զենքի ձեռք բերման մասով պլանային բոլոր միջոցառումներն իրականացվում են

ՀՀ ԶՈՒ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումները արդիականացումը գտնվում են ՀՀ ռազմաքաղաքական ուշադրության ներքո: Անկասկած, քառօրյա պատերազմից հետո համապատասխան հետևություններ արել ենք ու թափն ավելացել է: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է գտնվում 200 մլն դոլարի ռուսական վարկով ռուսական զենքի ներկրման գործընթացը:

Նախարարի խոսքով, պլանային բոլոր միջոցառումներն իրականացվում են միջազգային վարկի շրջանակներում: Օհանյանը հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում, և պրոֆեսիոնալներն են զբաղվում, թե ինչ ձեռք կբերվի և ինչ ժամկետներում:

Սեյրան Օհանյանը նաև նշել է, որ որոշ զինտեխնիկա արդեն ձեռք է բերվել: