20.04.2025
Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ հանուն «ապրել խաղաղ» հորինվածքի. Ասրյան
prev Նախորդ նորություն

Արմեն Խաչատրյանը՝ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Արթուր Ղազինյանը տեղափոխվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, եւ մեր՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով «Հայաստան» խմբակցությունը գործուղել է Աննա Գրիգորյանին, ով չի մասնակցել հանձնաժողովի նիստերին:


Այս մասին տեղեկացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի՝ հուլիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում, որտեղ քննարկվել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:


Հանձնաժողովն այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում վերջինս ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:


Արմեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին վստահության համար: Նրա խոսքով՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում մեր երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն:


 


 


 

Բնակչության բռնի տեղահանումը սպառնալիք է ժողովրդի մշակութային ժառանգության պահպանման համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար