29.03.2024
Սերժ Սարգսյան. Վստահ եմ` Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կարեն Կարապետյանը կներկայացնի Հայաստանի զարգացման երկփուլանի ծրագիր

ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը մոտ ժամանակներս կներկայացնի Հայաստանի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից: Այս մասին Կարապետյանը հայտարարել է ՀՀԿ խորհրդի նիստում:

Նրա խոսքով, առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի մեր երկրի հեռանկարային զարգացման տեսլականը:

Կարեն Կարապետյանը նշել է, թե շնորհակալ կլինի բոլոր գործընկերներին, ովքեր կներկայացնեն իրենց առաջարկությունները և տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է հրավիրել գործընկերներին՝ տնտեսագետներին, գործարար աշխարհի ներկայացուցիչներին, խոշոր բիզնեսի ղեկավարներին ու բոլոր նրանց, ում թեման հետաքրքիր է՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու այդ ամենը:

Իր խոսքի ավարտին նա հայտարարել է, որ ամեն ինչ կանի արդարացնելու վստահությունը և խոստացել ազնիվ, լիարժեք աշխատանք:
Le Parisien. Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման պատճառով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար