23.11.2024
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց
prev Նախորդ նորություն

Կարեն Կարապետյանը ՀՀ նոր վարչապետն է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով` ՀՀԿ-ն հաստատել է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում: Վերջինս հայտարարել է բարեփոխումների պատրաստակամության մասին: Այլ պաշտոնանկություններ և նշանակումներ Կառավարության կազմում ևս կլինեն, բայց այս պահին կոնկրետ անուններ չեն հնչեցվում:

ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակիցներից պահանջել է ավելի ակտիվ աշխատանք և փոփոխություններ, որոնք համահունչ են ՀՀ նոր Սահմանադրությանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է անելու Հովիկ Աբրահամյանը և արդյոք նանոր պաշտոն կստանա ԳՄ նիստում չի քննարկվել: Սակայն ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը չբացառեց, որ Հովիկ Աբրահամյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը:

Հիշեցնենք,Կառավարության այսօրվա նիստի ավարտին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: