1.05.2025
Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետների աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները. Գրիգորյան

Փոխվարչապետների աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել Երեւանի եւ Բաքվի՝ շատ հարցերով, մասնավորապես, սահմանային եւ մաքսային հսկողության հարցով դիրքորոշումները: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


«Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում: Դա, անկասկած, բարդ աշխատանք է, սակայն պետք է նշեմ, որ կողմերին հաջողվել է մոտեցնել շատ հարցերով դիրքորոշումները»,-նշեց նա:



Մհեր Գրիգորյանի խոսքով՝ «տվյալ պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել ավտոմոբիլային եւ երկաթուղային ենթակառուցվածքների հետագա օգտագործման եւ վերականգնման հետ կապված հարցերի մշակումը»:


 


 

ՀՀ և Կանադայի արտգործնախարարները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով