2.10.2023
Ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչներն Արցախ չեն այցելում. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է օրերս Ֆրանսիա կատարած այցի արդյունքները

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։


Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է օրերս Ֆրանսիա կատարած այցի արդյունքները։


Այցի շրջանակներում ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների, CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի, ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, Արցախ- Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպպոնիի և Ատլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի հետ։


Հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ նոր ծրագրեր, նախանշվել դրանց իրագործման ուղիները։


Խորհրդակցությանը Լիբանան և Կիպրոս կատարած այցի մասին հակիրճ հաշվետվությամբ հանդես է եկել «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։


Նա շեշտել է, որ հագեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրեր՝ հետագա համագործակցության համար։ Այս առումով Ա․ Մոսիյանը հատկապես կարևորել է օտարերկրյա քաղաքական գործիչների հետ հանդիպումները։


 

MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ֆունկցիոնալության ակտիվացման խնդիրները կարգավորված են
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի