5.02.2025
Ընդունվեց Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության ծրագիր
prev Նախորդ նորություն

Դատարանը թույլատրեց. Արմեն Գևորգյանը կմասնակցի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստերին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ նա պետք է մասնակցի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստերին։

Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց դատավորին թույլատրել Գևորգյանին հունիսի 19-ից մինչև 25-ը բացակայել երկրից։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ հավանական ռիսկերի գնահատումը թողնում են դատարանի հայեցողությանը։

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց թույլ տալ ընդդիմադիր պատգամավորին մեկնել երկրից։

ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության դեպքեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից