20.04.2025
Առանց այս գործոնների բանակը ոչ մի խնդիր չի լուծի. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Առանց աշխարհաքաղաքական գործոն լինելու փոքր երկրները դատապարտված են. Բաբայան

Փոքր երկրների համար, հատկապես նրանց, որոնք շրջապատված են թշնամական հարևաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործոն լինելու պահպանումն է: Առանց դրա նրանք դատապարտված են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:


Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորագույն բաղադրիչներից է սկզբունքայնությունը։

"Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար։

Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը",- գրել է Բաբայանը։


 

«Զանգեզուրի միջանցքի» խնդիրը ռուսներն ու իրանցիները այլ կերպ են լուծելու. քաղաքագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար