23.12.2024
ՀՀ-ն և ՌԴ-ն փնտրում են ռազմավարական համագործակցության նոր հեռանկարային ոլորտներ. Գրիգորյան
prev Նախորդ նորություն

Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ. Փաշինյան

Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ. այս մասին Կատարում «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա նշել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ հաղորդակցման տարբեր հարթություններ ունի:


"Դրանցից մեկը վերաբերում է սահմանազատման աշխատանքներին: Սահմանների անվտանգության հարցը ևս շատ կարևոր է, այն ևս այս հանձնաժողովի մանդատի ներքո է, քանի որ մենք պետք է պահպանենք կայունություն և անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով",- ասել է նա:


Երկրորդ հարցը, ըստ Փաշինյանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է:


"Կա շփման ևս մեկ հարթակ՝ կապված տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման հետ: Սակայն, իհարկե, ամենահրատապ ու կարևոր հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղի հարցն է",- նշել է Հայաստանի վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ռուսաստանի դերը՝ որպես եռակողմ հայտարարության երաշխավորի՝ նշելով, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, և մատնանշել, որ շատ մտերիմ է նաև Ադրբեջանի հետ: