12.12.2024
Իշխանությունները տրամադրված են չեղարկել շրջանառության հարկը. ֆիննախ
prev Նախորդ նորություն

«Միսս ԱՊՀ» մրցույթի մասնակիցները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել

Հունիսի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը։

16 երկրից 22 աղջիկ հունիսի 3-ից Երևանում են։ Մրցույթին պատրաստվելուց բացի աղջիկներն այցելում են Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Նրանք արդեն եղել են Սևանավանքում, Գառնիում, Գեղարդում, Նորավանքում, Խոր Վիրապում և այլ վայրերում։

Մրցույթի կազմակերպիչները կարևորում են մրցույթի մասնակիցներին Հայաստանի պատմությանը ծանոթացնելը։ Ծրագրով նախատեսված աղջիկների կարևորագույն այցը Ծիծեռնակաբերդ էր։
Նրանք հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Մրցույթի հիմնադիր Նաիրի Մնացականյանը շեշտեց, որ նման մեծամասշտաբ նախագծերը Հայաստանում կազմակերպելը նպաստում է ոչ միայն տուրիզմի զարգացմանը, այլև մյուս երկրների մասնակիցների միջոցով Հայաստանի համար առանցքային թեմաների բարձրաձայնումը։

«Այցը Ծիծեռնակաբերդ պարտադիր այցերի ցանկում էր։ Մենք նախապես աղջիկներին ներկայացրել էինք պատմությունը։ Բոլորը պատրաստակամ եկան, սև դասական զգեստներով էին, քանի որ շատ լավ հասկանում էին` ուր են գնում։ Մեր նպատակը ոչ միայն Հայաստանում գեղեցկության մրցույթ կազմակերպելն է, այլև միջազգային մրցույթի միջոցով Հայաստանի համար կարևոր նշանակության հարցեր բարձրաձայնելը։ Ցանկացած մեծամասշտաբ իրադարձության դեպքում պետք է առիթն օգտագործենք բարձրաձայնելու նման կարևորության հարցերը»,- ավելացրեց մրցույթի տնօրեն Ռուբինա Գրիգորյանը։