21.12.2024
Նռնակով զինված անձը հարձակվել է «Երևան Սիթիի» տարադրամի փոխանակման կետի վրա
prev Նախորդ նորություն

Բանակը, հրամանատարին, սպային, զինվորին վարկաբեկողի լեզուն կկտրեմ. Ասրյան

Նորանկախ Հայաստանի մեծագույն ձեռքբերումը՝ հայոց ազգային բանակը, յուրաքանչյուրիս համար բացարձակ արժեք է այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է, նաև հասարակական հիմունքներով, ամեն օր ներդրում ունենալ հայոց ազգային բանակի անընդհատ հզորացման գործընթացում այնչափ, որ երբևէ չափավորելու կարիքը լինի։


Այս մասին իր հայտարարության մեջ հիշեցնում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը:

"Բանակը, հրամանատարին, սպային, զինվորին վարկաբեկողի լեզուն կկտրեմ:
ՀԱՎԱՏՔՈ՛Վ, ՈւԺԵ՛Ղ, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն։

ԱՌՈ՛ՂՋ ՀԱՅԱՍՏԱՆ, ՈւԺԵ՛Ղ ԲԱՆԱԿ, ԱՆՊԱՐՏԵԼԻ՛ ԱՐՑԱԽ",- ասված է հայտարարության մեջ: