23.11.2024
ՌԴ-ն աշխատում է Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացման ուղղությամբ. Լավրով
prev Նախորդ նորություն

Հազարավոր օբյեկտներ, որոնք համարվում են պետական՝ ուղղակի չեն աշխատում. Փաշինյան

Հայաստանում պետական գույքի արդյունավետ կառավարումը Կառավարության ամենակարևոր մարտահրավերներից մեկն է։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:


«Այսօր երկրում ունենք ահռելի քանակությամբ պետական գույք, որը ոչ մի եկամուտ, արդյունք և ավելացված արժեք երկրին չի բերում։ Հազարավոր օբյեկտներ, որոնք համարվում են պետական՝ ուղղակի չեն աշխատում, կամ՝ մաշվում են։ Այստեղ պետք է լուրջ հետևություններ անել՝ հասկանալու, թե ինչ պետք է անել, որպեսզի պետական գույքը արդյունավետ կառավարենք։


Ունենք դեպքեր, որ կան պետական շենքեր, որոնք չեն օգտագործվում, և կան դեպքեր, որ պետական գերատեսչությունները վարձակալում են տարածքներ այնտեղ տեղավորվելու համար։ Այս թեման էլ պետք է լրջորեն ուսումնասիրենք։ Իհարկե, կարող է որոշ դեպքերում լոկացիայի խնդիր առաջանալ, որոշ տեղերում՝ զուտ քաղաքաշինական նպատակահարմարության խնդիր, բայց սա մեզ համար կարևորագույն թեմա է»,- ասաց վարչապետը։


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետական գույքի կառավարումը՝ որպես պետական բյուջեի եկամտային հատված, առանձնացված ուշադրության կենտրոնում չի պահվում։


«Որովհետև համարում ենք, որ ունենք մի քանի տասնյակ միլիարդ դրամ գնահատված գույք, որը պետք է օտարվի և դրա արդյունքում պետական բյուջեն եկամուտներ ստանա: Ու մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ փաստ չի, որ այդ գույքը հնարավոր կլինի վաճառել»,- ասաց Փաշինյանը։