Վենետիկի հանձնաժողովի նախագահը կարևորում է արգասաբեր համագործակցությունը ՀՀ հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 8-ին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կարեւորել է Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահի պաշտոնական այցը Հայաստան եւ գնահատել կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպմանը ներկա են եղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենղինին:
Ռուբեն Ռուբինյանի խոսքով` Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ Թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այս հարցում փոխխոսնակն ընդգծել է հանձնաժողովի աջակցության անհրաժեշտությունը:
Անդրադարձ է եղել նորաստեղծ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին:
Վենետիկի հանձնաժողովի նախագահը կարեւորել է արգասաբեր համագործակցությունը Հայաստանի հետ: