Պանթուրանական նախագիծն ակտիվ է. հետարքիր իրադարձություններ են տեղի ունենում տարածաշրջանում
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը իր վերլուծությունն է կատարել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ՝ որակելով դրանք հետաքրքիր։
"Գաղտնիք չէ, որ թուրքերը փորձում են առավել արդյունավետ օգտագործել ներկայիս միջազգային ճկնաժամը իրենց պան-թուրանական նախագծերի իրականացման համար։
Թուրքերի համար բացի դիվանագիտական և քաղաքական գործոններից առանցքային նշանակություն ունի ռազմական ազդեցության գոտու ընդլայնումը և այս պարագայում թուրքերը գերակտիվ են։ Ամենացայտուն օրինակ է հանդիսանում թուրքերի հարձակումը Սիրիյաի ուղղությամբ, որի մասին նույն Էրդողանը արդեն մեկ ամիս անընդմեջ խոսում է։
Բացի վերը նշված ուղղությունից, թուրքերը ակտիվ ռազմական ներկայություն են հաստատել Իրաքի հյուսիսում և ակտիվ ամրապնդվում են իրենց կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսում։ Թուրքերը այնքան են "թրփոշացել" (ներողություն եմ խնդրում այս համեմատություն համար), որ սպառնում են ռազմական գործողություններ սկսել Հունաստանի դեմ՝ այսպես կոչված "Էգեյան քեյսի" շրջանակներում։
ՆԱՏՕ-ին սիրահարված հայերի համար հատուկ ընդգծել է պետք, որ չնայած Հունաստանը և Թուրքիան հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դա չի կանգնեցնում թուրքերին սպառնալ հույներին պատերազմով։
Զուգահեռ` գրեթե ամեն ամիս անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ (հիմնականում հարձակողական բնույթի), ընդ որում նաեւ Հայաստանի և Արցախի սահմանամերձ գոտիներում։
Թուրքերը այս պարագայում հաշվի են առնում միայն բիրտ ուժի գործոնը, օրինակ հենց այս պահին թուրքերը դադարեցրել են սիրիական ուղղությամբ ռազմական գործողությունները, քանզի Ռուսաստանը և Իրանը ընդդիմացել են Սիրիայում թուրքերի ակտիվացմանը։
Սակայն դա ոչինչ չի նշանակում ռազմավարական առումով, քանզի թուրքերը ոչ մի պարագայում վիրջնականապես չեն դադարի ագրեսիվ գործողությունները, քանզի Մեծ Թուրանի ծրագիրը հանդիսանում է թուրքական քաղաքական փիլիսոփայություն հիմքը։
Հետաքրքիր է, ինչով եմ մտածում բոլոր նրանք, ովքեր պատրաստ են թուրքի երախը նետել Հասյատանի և Արցախի ապագան, ինքնաոչնչացման գործընթացը անվանելով "խաղաղության դարաշրջան"։
Իրապես հետաքրքիր է",- գրել է նախկին պատգամավորը։