25.11.2024
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

ԱԻՆ-ը ՌԴ-ից «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա է ստացել

ՀՀ ԱԻ նախարարությունը ՌԴ արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարությունից որպես մարդասիրական օգնություն ստացել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա:


Վերոնշյալ գույքի հանձման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետությունում, հայկական կողմից փոխադրամիջոցներն ընդունել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանը:

Մարտ ամսին ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովի գլխավորությամբ ԱԻ նախարարություն ժամանած պատվիրակությունը հայկական կողմին հումանիտար աջակցություն էր փոխանցել՝ փրկարարական հիդրավլիկ սարքավորումներ և «UAZ Patriot» մակնիշի 3 ավտոմեքենա: