Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 122 բուժհիմնարկ մնացել է Ադրբեջանի զավթած տարածքներում
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով 4 շրջանային բուժմիավորում, 1 տեղամասային հիվանդանոց, 9 գյուղական բժշկական ամբուլատորիա, 108 բուժակ մանկաբարձական կետ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, որի խոսքով 2020 թվականին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իր գործունեությունը իրականացնում էր թվով 17 բուժհիմնարկների միջոցով:
«Պատերազմի հետևանքով 4 շրջանային բուժմիավորում (Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի), 1 տեղամասային հիվանդանոց, 9 Գյուղական բժշկական ամբուլատորիա, 108 Բուժակ մանկաբարձական կետ մնացել է Ադրբեջանի հսկողության տակ: Համարյա բոլոր բուժհաստատությունները տուժել են և՛ սարքավորումների, և՛ շենքային պայմանների առումով։ ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է տանում տեղահանված բուժաշխատողներին այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորման հարցում», - ասել է նա։
Մանրամասները` սկզբնաղբյուրում