25.11.2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերածվել է «Մինի Մեջլիսի». Էդգար Ղազարյան
prev Նախորդ նորություն

Դումանյանը մասնակցելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակի միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 6-ին պաշտոնական այցով մեկնել են Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը:


ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հոբելյանական միջոցառման շրջանակում հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում տեղի է ունենալու տոնական համերգ։ Համերգային ծրագրում հանդես կգան ֆրանսահայ հանրահայտ կատարողներ Պատրիկ Ֆիորին և Անդրե Մանուկյանը, ինչպես նաև հայաստանյան ներկայացուցիչներ Արթուր Գրիգորյանը, Արմեն Պուչինյանը, Անի Մելիքյանը։


Միջոցառման ծրագրում ներառված են նաև պաշտոնական ելույթներ հայկական կողմից և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար կազմից:


Պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է նաև ՀՀ կրթության, գիտության,


մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ:


ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակի կապակցությամբ մշակութային միջոցառման իրականացումը միտված է հայ մշակույթի հանրահռչակմանն ու հայ-ֆրանսիական մշակութային կապերի խթանմանը: