18.04.2025
ՀԿ-ներն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին
prev Նախորդ նորություն

Մինչև այս տարվա վերջը ակնկալվում է 150 նոր ավտոբուսների փոխադրումը Երևան. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջը ակնկալվում է 150 նոր ավտոբուսների փոխադրումը Երևան:


«Այս պահի դրությամբ խնդիր ունենք: Հիմա քաղաքում հիմնականում կապույտ ավտոբուսներն են երթևեկում, մանուշակագույն ավտոբուսների պահեստամասերի ձեռք բերման հետ կապված մրցույթը չի կայանում»,-ասել է քաղաքապետն ու հավելել, որ մոտ որոշում կկայացվի պահեստամասեր ձեռք բերելու համար:


Ըստ այդմ նրա խոսքով, մանուշակագույն ավտոբուսները նույնպես կերթևեկեն, դրանց քանակն ավելի շատ կլինի: «Ինչպես նաև հաջորդ շաբաթ նախատեսում ենք 8.6-մետրանոց 150 ավտոբուսների մրցույթ հայտարարել և ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի 30-ը այդ ավտոբուսները կլինեն Երևանում»,-ասաց քաղաքապետը:


Սարգսյանը հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ պայմանագիր են ստորագրել 12-մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու համար: Ժամկետը 2023 թվականին մարտ-ապրիլ ամսներն են:

«Վերջին զանգ». Ոստիկանության պահպանվող տարածքներ են տեղափոխվել 39 մեքենա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար