11.06.2025
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
prev Նախորդ նորություն

Արցախում պատմել են ԼՂՀ-ից Ուկրաինա գրոհայինների հնարավոր տեղափոխման մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կարծում են, որ Արցախում մարտական գործողություններին մասնակցած գրոհայինները կարող էին տեղափոխվել Ուկրաինա: Այս մասին "ՌԻԱ Նովոստի"-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։


"Մեծ հավանականություն կա, որ այդ ահաբեկչական խմբավորումներն այսօր Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ", - ասել է Բեգլարյանը:


Մինչ այդ նա նշել է, որ ԼՂՀ իշխանությունները տեղեկատվություն ունեն այն մասին, որ Ադրբեջանի կողմից կռվել են 5-ից 7 հազար սիրիացի և լիբիացի գրոհայիններ, պատերազմից հետո մի մասը կարող էր մնալ Ադրբեջանի գրաված տարածքներում:


"Նրանք այստեղ են եկել փողով պատերազմելու, այդ թվում՝ հակաքրիստոնեական գաղափարներով", - նշել է Բեգլարյանը՝ ընդգծելով, որ ԼՂՀ իշխանությունները նաեւ տվյալներ ունեն այն մասին, որ այդ ահաբեկչական խմբավորումները Սիրիայում կռվել են ռուսական զորքերի դեմ, Իսկ Ղարաբաղ նրանց հավաքագրելիս օգտագործվել են նաեւ հակառուսական կարգախոսներ։

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը