26.11.2024
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին
prev Նախորդ նորություն

Արցախի և Ադրբեջանի դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են. Արտակ Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսանելի ապագայում անհնար է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումների լուրջ հակասությունների պատճառով։


Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։


«Տեսանելի ապագայում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումն անհնարին է թվում, քանի որ Արցախի և Ադրբեջանի դիրքորոշումներում կան լուրջ հակասություններ՝ դրանք տրամագծորեն հակառակ են»,- ասաց Բեգլարյանը։


Նա ընդգծել է, որ հիմնական տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «պրեստիժի, հավակնությունների» խնդիր է, իսկ Ղարաբաղի բնակիչների համար՝ «կյանքի ու մահվան, նրանց գոյության և պատմական արդարության հարց»։