26.11.2024
Ապագայի երաշխիքը իմացությունն է, գիտելիքը. վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն չպետք է մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորմանը. Արտակ Բեգլարյան

Եվրամիությունը չպետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին "ՌԻԱ Նովոստի"-ին տված հարցազրույցում ասել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։


"Հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ դերը, մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է բանակցությունների առարկա դառնա Եվրամիության համար", - ասել է Բեգլարյանը:


Նա ընդգծել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, բայց այն չպետք է դառնա "Արեւմուտքի հետ Ռուսաստանի ներկայիս բարդ հարաբերությունների մասը":


Խնդրի լուծման համար արդեն գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ճանաչված ձևաչափը, որոնք էլ պատասխանատվություն են կրում հակամարտության կարգավորման համար։