25.11.2024
ՄԻՊ-ը վերահսկելու է լրագրողներին հավատարմագրումից զրկելու բոլոր դեպքերը
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանն աննկատ մտել է ՀՀ կառավարության շենք

Այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստից հետո, երբ լրագրողները կառավարության նախասրահում ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույց էին անում, նույն պահին Նիկոլ Փաշինյանը գաղտագողի իջել և դիմավորել է Կառավարության շենք աննկատ մտած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:


Այս մասին գրում է yerevan.today կայքը:


Ըստ աղբյուրի, մոսկովյան վերջին 2 այցերից, Բրյուսելում Շառլ Միշելի հետ Փաշինյանի հանդիպումից հետո Արայիկ Հարությունյանն առաջին անգամ է տեսնվում Հայաստանի վարչապետի հետ, չնայած այսօրվա այցը, ըստ կառավարությա ներսի շշուկների, իրականում Արցախին առնչվող բանակցությունների քննարկումների նպատակով չի կազմակերպվել։


"Փաշինյանը, ասում են, այդպես էլ չի մարսում Արցախի հրապարակում մայիսի 28-ին կազմակերպված "Նիկոլ դավաճան" վանկարկումներով բազմահազարանոց հանրահավաքն ու Արցախի պաշտպանությնա համար հնչած ելույթներն ու կոչերը",- գրում է կայքը: