25.11.2024
«Եռաբլուր»-ում գողացել են եղբոր շիրիմին այցելության եկած քրոջ դրամապանակը
prev Նախորդ նորություն

Կենտրոնական բանկը լիցենզիայից զրկել է «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» վարկային կազմակերպությանը

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի մայիսի 31–ի թիվ 37 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան:


ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այս որոշման համար հիմք են հանդիսացել Ընկերության կողմից թույլ տրված՝ վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումները:


Նշենք, որ Ընկերությանը վարկային կազմակերպության գործունեության լիցենզիա տրամադրվել էր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28.03.2006թ. թիվ 827Ա որոշմամբ: