25.11.2024
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին պայմնավորվել են առաջիկայում երկկողմ հանդիպում կազմակերպել
prev Նախորդ նորություն

Ռազմաուսումնական հաստատություն ավարտած սպան անհատույց բնակարան կստանա

ՀՀ կառավարությունը փորձում է սպայի մասնագիտության գրավչությունը: Կառավարության հունիսի 2-ի նիստում քննարկվում է որոշման նախագիծ, ըստ որի Հայաստանում ռազմաուսումնական հաստատություն ավարտած անձինք պետության կողմից անհատույց բնակարաններ կստանան:


Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծով, ռազմաուսումնական հաստատություն ավարտած սպան կունենա բնակարան, որը կլինի անհատույց, սակայն առանց օտարման իրավունքի:


«Սպան կարող է բնակվել այնտեղ, հանձնել վարձակալության, սակայն իրավունք չի ունենա օտարել այն։ Բնակարանը սպային սկզբում սեփականության իրավունքով չի տրամադրվի, այլ կլինի անհատույց, սակայն պաշտպանության նախարարության հետ համապատասխան 20 տարվա պայմանագիրը լրանալուն պես այն արդեն կդառնա սպայի սեփականությունը։ Որոշումը կտարածվի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ դիմած անձանց վրա», - ասված է որոշման նախագծի մեջ։


Պետությունը յուրաքանչյուր տարի գնելու է 3-սենյականոց բնակարաններ, որոնց առավելագույն գինը լինելու է 28,5 միլիոն դրամ։


Սպային բանկարանով ապահովելուը խնդիր է, որը պետք է լուծել, կատավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել.


«Մեզ համար խնդիր է, երբ սպան ծառայում է գնդապետի աստիճանով, կյանքի մեծ մասը անցկացնում է սարերում ու պարզ է՝ այդ մարդը բնակարանային կարիքները ինչպե՞ս հոգա։ Եթե պետական մեխանիզմներ չկան պատշաճ, սա պրոբլեմ է, ու մենք ուզում ենք արմատապես լուծել այդ խնդիրը»։


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ դիմորդները, որոնք ուսումնառությունը կավարտեն ու կնշանակվեն որևէ զորամասում, միանգամից կունենան բնակարան։ Այն անձինք, ովքեր արդեն իսկ ուսումնառության կամ ծառայության մեջ են ևս կունենան արտոնյալ հնարավորություններ, հավելեց նա: