24.11.2024
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը
prev Նախորդ նորություն

«Մարտական մկրտություն». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին փոխարինողը գալիս է Ուկրաինայից

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը մոտ երկու ամսից կհեռանա Հայաստանից: Արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիի առաքելությունն ավարտվել է: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:


Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրան փոխարինելու կգա վերջին տարիներին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը աշխատած Ալան Պերսելլը։ Նա Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքի տեղակալն է կամ, այսպես ասած, փոխդեսպանը։ Հիմա, փաստորեն, Ուկրաինայում «մարտական մկրտություն» ստացած դիվանագետը դիվանագիտական առաքելություն է իրականացնելու Հայաստանում: