Բերման ենթարկված բոլոր քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել
Ոստիկանության ներկայացուցիչների կողմից այսօր՝ մայիսի 30-ին, տարբեր բաժանմունքներ բերման ենթարկված բոլոր քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։
«Իշխանությունն ու Ոստիկանությունը գնում են մեծագույն դավադրության եւ խաղաղ ակցիա իրականացնող հավաքի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։ Ոչ միայն Էրեբունու բաժնի, այլ նաեւ ընդհանուր բաժիններում բերման ենթարկվածների նկատմամբ է սկսվել քրեական հետապնդում։ Քրեական հետապնդում է նախաձեռնվել իբրեւ խուլիգանության հանցափաստով։ Տարակուսելին այն է, որ մեկ ոստիկան նկատել է օրինակ՝ 20-ից 30 հոգանոց խումբն ինչպես է խուլիգանություն կատարում, սա էլ այն դեպքում, երբ մի քաղաքացի բերման է ենթարկվել Նժդեհի արձանի դիմացից, մյուսը՝ Կառավարության շենքից»,- ասաց նա։
Փաստաբանը հայտնեց, որ երկու անչափահասի նկատմամբ խուլիգանության հանցափաստով նույնպես քրեական հետապնդում սկսվել։ Նա նշեց, որ արձանագրվել են բռնություն կիրառելու հատկանիշներ։