20.04.2025
Սուրեն Պապիկյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին
prev Նախորդ նորություն

Խորանաշատը 800 տարեկան է. Չինարիում տեղի ունեցավ գիտաժողով

Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանին արդեն 8 դար կանգնած Ոգեղեն Սահմանապահը՝ Խորանաշատը, բացի հոգևոր և մշակութային հաստատություն լինելուց, եղել է նաև գիտակրթական խոշորագույն կենտրոն: Այն իր մանկավարժական գործունեությամբ Միջնադարյան Հայաստանի գիտական կարևորագույն առանցքներից մեկն է:

Նախօրեին Խորանաշատից արևելք ընկած Չինարի գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ գիտաժողով՝ հարգանքի տուրք՝ նվիրված այս խոշոր գիտական կենտրոնի հիմնադրման 800-ամյակին:

Ողջույնի խոսքով հանդես եկան Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Տեղի ունեցավ նաև «Խորանաշատ 800» պատկերագրքի շնորհանդեսը, զեկուցմամբ հանդես եկավ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանը:

Օրվա ամփոփումը տեղի ունեցավ ազգագրական համերգով: Երեկոյան նույն մշակույթի տանը համերգային ծրագրով ելույթ ունեցավ «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթը:


 

Բաքվի սադրիչ գործողությունները խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար