20.04.2025
Եթե նույնիսկ խաղաղության պայմանագիր կնքվի, այն հնարավոր չի լինի իրականացնել. Ճշմարիտյան
prev Նախորդ նորություն

Բոլոր հնարավորությունները կան չկլանվելու վերջնականապես Ադրբեջանի կողմից. Բաբայան

Ադրբեջանի գերնպատակներից մեկն է ինչ-որ ձեւով ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:


«Ադրբեջանի գերնպատակներից մեկն է ինչ-որ ձեւով ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս: Սա լինելու է աշխարհաքաղաքական ու բարոյահոգեբանական կատաստրոֆա: Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը, եթե նույնիսկ ողջ աշխարհն այդ կարծիքն ունենա, մենք կարող ենք այդ վիճակից դուրս գալ, բայց ամբողջ աշխարհն այդ կարծիքին չէ:


Բոլոր հնարավորությունները կան փրկել ու պահպանել գոնե այն, ինչ մնացել է Արցախից ու չկլանվել վերջնականապես Ադրբեջանի կողմից, ամեն ինչ կախված է մեզանից»,- գրել է նա:


 


 

Լույսերի հեղափոխություն. Վահե Հովհաննիսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար