20.04.2025
Կստեղծվի Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Չեռնոգորիան կարևորել են հայ ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունը

Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները ընդգծել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: Այդ մասին Չեռնոգորիայի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:


Խաչատուրյանը նշեց, որ իր գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը:


«Ուրախությամբ եմ արձանագրում երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ մեր տեսակետների ընդհանրությունը: Հատուկ ընդգծվեց հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը և այլ հրատապ մարդասիրական հարցերի շուտափույթ լուծումը, այդ թվում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:


ՀՀ նախագահի խոսքով, կողմերն անդրադարձել են նաև երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին:


 


 

ՄԻՊ-ը մասնակցել է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի Եվրոպական կոնֆերանսին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար