23.11.2024
ԵԱՏՄ երկրների ղեկավարները կանցկացնեն կազմակերպության 2022 թվականի առաջին գագաթնաժողովը
prev Նախորդ նորություն

«Վերին Լարս» անցակետի թողունակությունը կբարձրանա մի քանի անգամ

ՌԴ տրանսպորտի նախարարությունը աշխատանքներ է տանում ռուս-վրացական սահմանի անցակետերի, այդ թվում՝ «Վերին Լարս» անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում: Գերատեսչությունում հստակեցրել են, որ այժմ Ռուսաստանից Վրաստան մեկնող մոտ 900 բեռնատար կա, որոնց ձեւակերպման միջին ժամանակը չի գերազանցում 2-3 օրը։


«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն աշխատանքներ է տանում անցակետերի թողունակության ավելացման ուղղությամբ, այդ թվում՝ «Վերին Լարսի», որոնք առաջանցիկ տեմպերով են ընթանում։ Արդեն այս տարվա հուլիսին կներդրվի լրացուցիչ 12 շերտագիծ, մինչև տարեվերջ ևս 12-ը:


Այսպիսով, «Վերին Լարս» անցակետի շերտագծերի ընդհանուր քանակը կհասնի 39-ի (25 շերտագծով ավելի, քան հիմա)։ Ներկայում անցակետի վերակառուցման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ», - հայտնել են գերատեսչությունում: «Երթևեկության ավելացված ծավալի պատճառով Ռուսաստանից դեպի Վրաստան այժմ մեկնող մոտ 900 բեռնատար կա, որոնց գրանցման միջին ժամանակը չի գերազանցում 2-3 օրը»։


Տրանսպորտի նախարարությունից պարզաբանել են, որ նախկինում պիկ ժամանակահատվածներումում այս անցակետով անցել է մինչև 1,5 հազար ավտոմեքենա։ Ընթացիկ տարվա սկզբին տրանսպորտային միջոցների միջին քանակը կազմում էր օրական մինչեւ 900: «Ներկայում ձեռնարկված միջոցները թույլ են տվել կետի թողունակությունը ավելացնել մինչեւ 2,3 հազար ավտոմեքենա (դրանցից 1- 1,1 հազար բեռնատար)», - ընդգծել են գերատեսչությունում:


Ավելի վաղ «Վեդոմոստի» թերթը հայտնել էր «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում հազարավոր բեռնատարների կուտակումների մասին: Նշվում էր, որ ՌԴ մուտք գործելուն են սպասում մինչև 3 հազար բեռնատար, որոնք Ռուսաստան են տանում Ապրանքներ Վրաստանից, Թուրքիայից, Հայաստանից։ Լոգիստիկ խոշոր ընկերությունում «Վեդոմոստիի» աղբյուրի համաձայն, բեռնափոխադրողների կորուստները, որոնք կապված են պարապուրդի հետ, միջինում կազմում են մոտ 600-700 եվրո օրական մեկ բեռնատարի մասով: