24.11.2024
Կոպիրկինն այցելել է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Մեղրու սահմանապահ ջոկատ
prev Նախորդ նորություն

Ինչպես է Հայաստանը կանխում «Կապիկի ծաղիկ» հիվանդության մուտքը երկիր

Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկի ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը։


Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։