23.11.2024
ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստը կանցկացվի Հայաստանում
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 3-ին: Արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ էին հանդես եկել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արտահերթ նիստ գումարելու որոշում: Ըստ այդ որոշման՝ նիստը կգումարվի հունիսի 3-ին ժամը 16:00-ին:


Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: