Եվս մեկ ՔՊ-ական պատգամավոր առանց բարձրագույն կրթության
Իշխող խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Նրան փոխարինելու է «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը:
Hraparak-ը պարզել է, որ Գայանե Եղիազարյանը չունի բարձրագույն կրթություն: Ավարտել է՝ Երևանի թիվ 175 դպրոցը, դրանից հետո՝ աշխատանքի անցել Երեւանի Հաստոցաշինական գործարանին կից գործող բնական քարերի արտադրամասում, ապա «Նարեկ» լիակատար տնտեսական ընկերությունում, այնուհետեւ` «Նարեկ Տոպազ» ՍՊԸ-ում՝ որպես որակի պատասխանատու: 2013թ.-ից մասնակցել է քաղաքական եւ քաղաքացիական տարբեր միջոցառումների ու ակցիաների, վարել է ակտիվ քաղաքացիական կյանք: Իսկ 2015թ. մայիսի 30-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս էլ պատգամավորական մանդատ ստացավ ոմն Հռիփսիմե Հունանյանը, որը ևս չունի բարձրագույն կրթություն, նա էլ մասնագիտությամբ՝ բուժքույր է: