6.05.2025
Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Անկլավների մասին խոսք չկա, նման բան ընդհանրապես չկա. Արման Եղոյան

Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների օրակարգում անկլավների հարց չկա, կա միայն սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդիր։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողներին հայտնեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։


Մեկնաբանելով, թե արդյոք Բրյուսելում քննարկվել է անկլավների հարցը` Եղոյանը նշեց, որ լրագրողները «նեղացնում են հարցը»։ «Անկլավների մասին խոսք չկա, նման բան ընդհանրապես չկա։ Կա սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդիր, որի ընթացքում կողմերը որոշում են փոխընդունելի սահման՝ հաշվի առնելով բազմաթիվ ասպեկտներ՝ աշխարհագրական և ժողովրդագրական գործոններ, առկա քարտեզներ, բնակչության ռեսուրսներ և կարիքներ և շատ ավելին։ Անկլավների հարցը, որպես այդպիսին, օրակարգում չկա»,- ասաց Եղոյանը։


 

Ուժը կիրառելի է ծայրահեղ դեպքում. ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և ՄԻ գրասենյակի տնօրեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան