14.12.2024
Թուրինում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի նախարարական 132-րդ նստաշրջանի աշխատանքները
prev Նախորդ նորություն

ԲՏԱ նախարարն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։


Ռոբերտ Խաչատրյանը կարևորել է Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված համագործակցությունը, ընդգծել այն խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։


Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Ռոբերտ Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա համագործակցությունը նոր ընթացք է ստացել, ինչում էական դերակատարություն ունի նախարարության աշխատակազմը։


Կողմերը քննարկել են հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ միկրոէլեկտրոնիկայի և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։


Դեսպան Բոլատ Իմանբաևը բարձր է գնահատել նաև «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի անցակցումը, որի շրջանակներում Ղազախստանն արդյունավետ մասնակցություն է ունեցել՝ համագործակցության պայմանագրեր կնքելով մի շարք ընկերությունների հետ։


Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև շատ դինամիկ հարաբերություններ են ձևավորվել, որոնք զարգացման և ընդլայնման մեծ պոտենցիալ ունեն։